Հ. Հակոբյան. «Համահայկական խաղերում պարտվողներ չկան»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 20, 2011 0:18

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Համահայկական 5-րդ խաղերի Ստամբուլի կոմիտեի պատվիրակությանը, որի կազմում են եղել կոմիտեի ատենապետ Ղազարոս Ունանը, փոխատենապետներ Կարո Համամջիօղլուն, Գարուն Գովանը, անդամներ Հայկարամ Կարասուն, Ռոմանոս Ջեզվեջյանը եւՆազար Հանչերը:

Համահայկական 5-րդ խաղերին Ստամբուլից ժամանել է 150 հոգուց բաղկացած պատվիրակություն: Ստամբուլահայ մարզիկները մրցում են 8 մարզաձեւում’ ֆուտբոլ, ֆուտզալ, վոլեյբոլ, բասկետբոլ, թենիս, լող, թեթեւ ատլետիկա եւշախմատ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին’ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ուրախությամբ նշել է, որ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված «Միասնություն սպորտի միջոցով» նշանաբանով անցկացվող Համահայկական 5-րդ խաղերին Ստամբուլից ժամանած պատվիրակությունն ամենամեծաթիվներից է:

«Համահայկական խաղերում պարտվողներ չկան, համահայկական խաղերում հաղթում են բոլորը. հաղթում է հայը, հայությունը»,- նշել է նախարար Հ.Հակոբյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ստամբուլահայության կրթական, մշակութային, երիտասարդության հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին եւ միջոցառումներին առավել ակտիվ մասնակցելու եւ համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ:

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply