Երեւան-Սեւան ճանապարհին ավտոբուսում հրդեհ է բռնկվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 20, 2011 0:11

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում այսօր՝ օգոստոսի 19-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ճանապարհի 56-րդ կիլոմետրով ընթացող ավտոբուսում հրդեհ է բռնկվել:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Սեւանի հրշեջ փրկարարական ծառայությունից, հրդեհի ահազանգն ստացվել է 12։03-ին, իսկ արդեն 13։20-ին հրդեհն անբողջովին մարված է եղել։

Հայտն ի է, որ այրվել է Կ. Մեխակյանին պատկանող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը։ Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, հրդեհի հետեւանքով 33-ամյա Կ. Մեխակյանը ստացել է թեթեւ այրվածքներ ու տեղափոխվել Սեւան քաղաքի հիվանդանոց:  Բժիշկները նրա առողջական վիճակը բավարար են գնահատել։

Թեպետ Սեւանի հրշեջ փրկարարական ծառայությունում հավաստիացրեցին, որ ավտոբուսում վարորդից բացի այլ ուղեւորներ չեն եղել, սակայն ըստ որոշ աղբյուրների՝ ավտոբուսի մեջ եղել է 16 մարդ, հիմնականում` երիտասարդ ուսանողներ:

 

NEWS.am

Դիտվել է 898 անգամ:
Print Friendly

Leave a Reply