Ալեքսանդր Արզումանյանը ՀՀՇ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 19, 2011 19:25
Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը օգոստոսի 17-ին դիմում է ներկայացրել Հայոց համազգային շարժում կուսակցությունից դուրս գալու մասին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արզումանյանը հաստատեց տեղեկությունը: Նա նաեւ նշեց, որ ՀՀՇ վերջին համագումարից` 2010թ. հուլիսի 17-ից հետո դադարեցրել էր իր անդամությունը կուսակցությանը, իսկ այժմ պարզապես դիմումով ամրագրել է իր հեռացումը:
Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հայտնել էր, թե Ալեքսանդր Արզումանյանը շուտով անդամակցելու է իրենց կուսակցությանը:






Facebook
Tweet This
Email This Post
