Ադրբեջանը ԼՂ այսպես կոչված «ադրբեջանական համայնքի» ներկայացուցչություններ է ստեղծում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 19, 2011 18:56
Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված «ադրբեջանական համայնքի» ղեկավար Բայրամ Սաֆարովը հայտարարել է, որ արտասահմանյան երկրներում աշխատանքներ են տարվում ԼՂ «ադրբեջանական համայնքի» ներկայացուցչություններ ստեղծելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսօր այդ մասին նա ասել է «Թրենդ» -ի հետ զրույցում:
Նա նշել է, որ այդ ուղղությամբ «արդեն զգալի աշխատանքներ կատարվել են», եւ որ Ադրբեջանի կառավարությունը «հատուկ ուշադրություն» է դարձնում այդ հարցին:
ԱՐՄԵՆՊՐԵՍ






Facebook
Tweet This
Email This Post
