Գյուղմթերքների տոնավաճառ` Երեւանում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 19, 2011 18:40

Այս կիրակի Երեւանում առաջին անգամ կկազմակերպվի գյուղմթերքների տոնավաճառ’ Կասյան փողոցի վերջնամասում, Կոմիտասի սկզբնամասում: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, սա նոր երեւույթ է, որի նպատակը նոր մշակույթի ձեւավորումն է. նման տոնավաճառների կազմակերպումը շարունակական բնույթ են կրելու:

Տոնավաճառներում գյուղմթերք արտադրողներն անմիջականորեն իրենց արտադրանքը կվաճառեն գնորդին, առանց միջնորդների,այն դեպքում, երբ Հայաստանում գյուղմթերքների վաճառքը մինչ այժմ իրականացվել է առեւտրային միջնորդների միջոցով: «Այս տոնավաճառում մենք ապահովելու ենք, որ վաճառքը կազմակերպեն միայն գյուղացիները: Մենք ապահովել ենք նրանց արտահագուստներով ու կշեռքներով»,- հավաստիացրեց նախարարը’ տեղեկացնելով, որ տոնավաճառի վերջում լինելու է նաեւ համերգային ծրագիր:

Ի դեպ, այս տոնավաճառի հաջողությունից է կախված’ հետագայում քաղաքի այլ վայրերում նման տոնավաճառներ կկազմակերպվեն, թե ոչ: Այդ իսկ պատճառով Ս. Կարապետյանը բոլորին հորդորեց կիրակին ընտանիքով անցկացնել տոնավաճառում:

 

 

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply