Հայաստանի Մ-17 հավաքականը կանցկացնի հերթական ուսումնամարզական հավաքը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 19, 2011 18:24
Օգոստոսի 20-ից Հայաստանի Մ-17 հավաքականը կանցկացնի հերթական ուսումնամարզական հավաքը, որի շրջանակներում կանցկացնի երկու ընկերական հանդիպում Ռուսաստանի Մ-17 հավաքականի հետ: Հայաստանի ընտրանին կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում և կմարզվի օգոստոսի 20-ից 26-ը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստների`
Դարպասապահներ
Մարտին Գևորկյան «Կռիլյա Սովետով», Ռուսաստան
Սամվել Հունանյան «Փյունիկ»
Պաշտպաններ
Համլետ Ասոյան «Փյունիկ»
Ռոբերտ Դարբինյան Կոնոպլյովի անվան ակադեմիա, Ռուսաստան
Սերոբ Գրիգորյան Կոնոպլյովի անվան ակադեմիա, Ռուսաստան
Արման Ղազարյան «Բանանց»
Վահան Ադլոյան «Բանանց»
Ռաֆայել Հակոբյան «ԱԶ Ալկմաար», Հոլանդիա
Սիփան Դավթյան «Բանանց»
Կիսապաշտպաններ
Արամ Սուքիասյան «Փյունիկ»
Սարգիս Շահինյան «Միկա»
Արտյոմ Սիմոնյան «Զենիթ», Ռուսաստան
Նաիրի Մինասյան «Բանանց»
Արշակ Կորյան «Լոկոմոտիվ», Մոսկվա, Ռուսաստան
Էդուարդ Ավագյան «Բանանց»
Արամայիս Քյոսայան «Բանանց»
Հարձակվողներ
Վիուլեն Այվազյան «Փյունիկ»
Վարդան Բակալյան «Փյունիկ»
Հավաքի ընթացքում նախատեսված ստուգողական հանդիպումների ցանկը`
24.08.11 18:00 Հայաստան Մ-17-Ռուսասան Մ-17
26.08.11 18:00 Հայաստան Մ-17-Ռուսասան Մ-17
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 19-րդ տուր. Սպասարկող անձնակազմեր
Օգոստոսի 20-ին և 21-ին կկայանան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի հանդիպումները, որոնք կսպասարկեն հետևյալ անձնակազմերը`
| Խաղը | Մրցավար | 1-ին օգնական | 2-րդ օգնական | 4-րդ պաշտոնյա | Տեսուչ |
| Իմպուլս –Բանանց |
Արման Ամիրխանյան |
Զավեն Հովհաննիսյան |
Էրիկ Արևշատյան |
Արթուր Սաֆարյան |
Արշակ Կնյազյան |
| Գանձասար –Միկա |
Անդրանիկ Արսենյան |
Վանիկ Սիմոնյան |
Արման Ղուշչյան |
Էդգար Սահակյան |
Հենրիկ Իգիթյան |
| Ուլիս –Արարատ |
Մանուկ Ֆահրադյան |
Հովհաննես Ավագյան |
Ատոմ Սևգուլյան |
Անդրանիկ Գաբրիելյան |
Աշոտ Հարությունյան |
| Փյունիկ –Շիրակ |
Սուրեն Բալիյան |
Արթուր Մուրադյան |
Մեսրոպ Ղազարյան |
Արման Վարդանյան |
Գևորգ Հովհաննսիյան |
Տեղի ունեցավ ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստը
Օգոստոսի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի
կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի
նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ`
ՈՐՈՇՎԵՑ`
13/08/11թ. «Շիրակ»-«Ուլիս» խաղին «Շիրակ» թիմի ֆուտբոլիստ Գառնիկ Սարգսյանի հեռացման, մրցակցին դարպասը գրավելու ակնհայտ հնարավորությունից զրկելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 30000 դրամ:
13/08/11թ. «Շիրակ»-«Ուլիս» խաղին «Շիրակ» թիմի ֆուտբոլիստ Արմեն Ղազարյանի հեռացման, մրցակցին դարպասը գրավելու ակնհայտ հնարավորությունից զրկելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 30000 դրամ:
16/08/11թ. «Շենգավիթ»-«Իմպուլս-2» խաղին «Իմպուլս-2» թիմի ֆուտբոլիստ Արմեն Դուրունցի հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Էրեբունի-Դիլիջան» մարզական ակումբին տուգանել 25000 դրամ:
16/08/11թ. «Շիրակ-2»-«Միկա-2» խաղին ռադիոհանգույցը և էլեկտրոնային ցուցատախտակը չգործելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն` «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 30000 դրամ:
1. «Ռադ-Զավ» ֆուտբոլային ակումբին 50000 դր. տուգանքը վճարելու համար տալ ևս մեկ ամիս ժամանակ:
2. «Ֆուրման Աբրահամյան» ֆուտբոլային ակումբին 10000 դր. տուգանքը ուշացնելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` տուգանել 2000 դրամ:
3. Արտաշատի համալիր մարզադպրոցին 5000 դր. տուգանքը ուշացնելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` տուգանել 1000 դրամ:
4. ԽՄՕՄ մարզադպրոցին 4000 դր. տուգանքը ուշացնելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` տուգանել 800 դրամ:
«Արդար խաղի» դասակարգման աղյուսակը գլխավորում է «Միկա-2»-ը
Հայաստանի առաջնության Առաջին խմբի երկրորդ շրջանի հանդիպումների արդյունքում մասնակից ակումբները “Fair Play” (Արդար խաղի) դասակարգման աղյուսակում զբաղեցնում են հետևյալ հորիզոնականները`
Միկա-2 8.31
Փյունիկ-2 8.22
Իմպուլս-2 8.11
Շիրակ-2 8.06
Արարատ-2 7.99
Գանձասար-2 7.97
Փյունիկ-3 7.94
Շենգավիթ 7.87
Բանանց-2 7.80






Facebook
Tweet This
Email This Post
