Շնաձկների հարձակում` մեկ այլ դրախտավայրի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 19, 2011 17:00

Արյունախում գիշատիչների հարձակումներ  ու անհոգ հանգստացողներ. վերջին օրերին շրջանառվող պատմությունները կարծես  կրկնվում են: Օվկիանոսային ու ծովափերն աստիճանաբար վերածվում են տուրիստական դժոխքի: Շնաձկան հարձակման հերթական դեպքը գրանցվել է այս անգամ Պուերտո-Ռիկոյում, ուր ծովային գիշատչի զոհ է դարձել ԱՄՆ-ի 27-ամյա ուսանողուհին: Գրեթե 2 մետր երկարություն ունեցող շնաձուկը հարձակվել է այստեղ շատ սիրելի  մի ժամանցի` կանոեով  կենսալյումինեսցենտային նավահանգստում գիշերային զբոսանքի ժամանակ: Աղջկա բախտը շատ է բերել, որ այդ ճակատագրական հանդիպումից հետո կենդանի է մնացել, ընդամենը  չնչին  վնասվածքներ է ստացել , սակայն լրիվ ֆիզիկական վերականգնման համար ավելի քան 5 ամիս կպահանջվի: Մի քանի օր առաջ մարդակեր-շնաձկների հարձակման վերաբերյալ լուրեր կային Սեյշելյան կղզիներից, ապա` Ռուսաստանի Պիրմորյեի մարզից:

 

 

Դիտվել է 1132 անգամ:
Print Friendly

Leave a Reply