Մեջքի ցավից Բեքհեմը չի կարողանում խնամել երեխային
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 19, 2011 16:33
37-ամյա Վիկտորիա Բեքհեմը տառապում է ողնաշարի սկավառակների խախտումից: Լուրջ խնդիրները սկսվել են մեկ ամիս առաջ, կեսարյան հատումից հետո: Վիկտորիան բողոքում է մեջքի ցավից, ինչի պատճառով չի կարողանում փոքրիկ Հարպերին նույնիսկ գիրկն առնել ու կերակրել: “Նա մեջքի ցավից բողոքում էր նույնիսկ հղիության ժամանակ, իսկ կեսարյան հատումից հետո ցավերն ուժեղացան: Նա տանջվում է այն մտքից, որ չի կարողանում փոքրիկին ինչպես հարկն է խնամել”,-ասել է ընկերուհին: Արդեն մեկ ամիս է , ինչ ծննդկանն անց է կացնում Մալիբուի առանձնատանը, որտեղ նրան ամեն օր այցելում է մանուալ թերապևտը: Հայտնի է, որ բժշկի այցելության ժամն արժե 200 դոլար:






Facebook
Tweet This
Email This Post
