“Մահացու կոկտեյլ”` 88-ամյա կնոջը բռնաբարողին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 19, 2011 15:54

88-ամյա կնոջը բռնաբարած հանցագործը, որին դատապարտել էին մահվան, առաջին ամերիկացին է, ում նկատմամբ կիրառվել է մահապատժի  այս նոր տեսակը: Վիրջինիայի բնակիչ Ջերի Թերել Ջեքսոնի նկատմամբ կիրառվել է հատուկ դեղամիջոցների խառնուրդ, որը ներերակային ճանապարհով  է օրգանիզմ մտցվել: Բռնարարին ներարկում կատարել են Վիրջինիայի  Ջարատ քաղաքի Greensville Correctional Center բժշկական կենտրոնում:Հայտնի է, որ  կոկտեյլում թունավոր նյութերից բացի կան նաև  սեդատիվ նյութեր, որոնք հանգեցնում են արագընթաց ու անցավ մահվան: Ջեքսոնի նկատմամբ դատավճիռ կայացվել էր դեռևս 2001-ին: Նրան մեղավոր էին ճանաչել 88-ամյա ամերիկուհուն բռնաբարելու համար` դատավճռի կատարման  հետաձգմամբ: Հանցագործը մինչև վերջին ակնթարթը հրաժարվել է վերջին խոսքից: “Մահացու կոտեյլի” ներարկումից 4 րոպե անց, բժիշկները արձանագրել են Ջեքսոնի մահը:

 

Դիտվել է 1481 անգամ:
Print Friendly

Leave a Reply