Բժիշկների հավաստմամբ` տղամարդը հղի է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 19, 2011 12:40

Թևի ցավով բժիշկներին դիմած Մելբուռնի բնակիչը ապշեց, երբ կլինիկայից ստացավ իր հիվանդության ախտորոշումը:Ջոն Բերրին,  երբ Մելբուռնի Sunshine Hospital-ից նամակ  ստացավ, ուշագնացության վիճակի մեջ հայտնվեց, չէ որ նրան հայտնել էին, թե ինքը` 180 սմ հասակ ու 90 կգ քաշ ունեցող տղամարդը, որը բժշկի էր դիմել թևի ցավով, պարզվել է` հղի է: Նամակը բացելով, նա հույս ուներ, վերջապես իմանալ իր ցավի իսկական պատճառը: Սակայն,  նամակի բովանդակությունը նրան շոկի մեջ գցեց:” Ակնհայտ է, որ սա թյուրիմացություն է,-ասում է նա,- այնուամենայնիվ, ես շատ լարվեցի, երբ իմացա վիճակիս մասին: Երևում է, ստիպված եմ կրկին գնալ կլինիկա, ասյ անգամ արդեն իմ “հղիության” առիթով,-ասել նա”:

 

 

Դիտվել է 1628 անգամ:
Print Friendly

Leave a Reply