“Գազպրոմ-մեդիան” Comedy Club-ը գնահատել է 450 մլն դոլար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 19, 2011 11:59

Գազպրոմ-մեդիա” հոլդինգին  պատկանող       ТНТ հեռուստաալիքը, սեպտեմբերին կարող է հայտարարել Comedy Club Production ընկերության վերահսկիչ փաթեթը  ռուսական շուկայի համար աննախադեպ գնով` 450 մլն դոլարով ձեռք բերելու մասին:   “Գազպրոմ-մեդիա”-յի գլխ. տնօրեն Նիկոլայ Սենկևիչը հաստատել է այդ փաստը, ասելով, որ ТНТ  իսկապես էլ հետաքրքրված է այդ ակտիվի ձեռքբերումով: Comedy Club Production ընկերությունը հիմնվել է 2007-ին ու հանդիսանում է ТНТ-ի հիմնական “բովանադկության “ մատակարարը: Ընկերությունը ТНТ-ի համար արտադրում է “Наша Russia”, “Убойная сила”, “Дом-2” , “Универ”, “Интерны”  հաղորդումներն ու հեռուստասերիալները:  Արտադրանքից բացի, Comedy Club Production-ը  կառավարում է Comedy TV արբանյակային հեռուստաալիքը և զբաղվում է կինոֆիլմերի նկարահանությամբ (“Самый лучший фильм”, “Наша Russia. Яйца судьбы”): Բացի այս ամենը, ընկերությունը կազմակերպում է ակումբային ելույթներ, փառատոներ, հրատարակում է գրքեր ու DVD-ներ, վաճառում է Comedy բրենդի արտոնագրեր:  Սինգապուրում գրանցված Comedy Club Production Pte Ltd    գլխամասային ընկերության հիմնական տերերն են գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանն ու գեղարվեստական ղեկավար  Գարիկ Մարտիւրոսյանը:

 

 

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply