Ճապոնիայի ափամերձ հատվածում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 19, 2011 11:33

Ճապոնիայի հյուսիս-արևելյան առափնյայում այսօր հզոր երկրաշարժ է գրանցվել ( նախնական տվյալների համաձայն` 6,8 մագնիտուդ) :Մինչդեռ, ԱՄՆ երկրաբանական ծառայությունն իր կայքում տեղադրել է տվյալներ` Ճապոնական արշիպելագի Հոնսյու կղզում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որի ցնցումների հզորությունը կազմել է 6,5 մագնիտուդ: Երկրում ցունամիի վտանգ է հայտարարված: Ենթադրվում է, որ ալիքի բարձրությունը կհասնի 1,5 մետրի: Ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկա: “Ֆուկուսիմա-1”-ի օպերատորը հայտնում է, որ ցնցումներն ատոմակայանի վրա ոչ մի կերպ չեն անդրադարձել:

 

Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply