Բելգիայում մեկնարկած ռոք -փառատոնի ժամանակ, փոթորկի հետևանքով 3 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 19, 2011 11:01

Առնվազն 3 մարդ է զոհվել ու մի քանի տասնյակ էլ վիրավորվել` հյուսիսային Բելգիայի երաժշտական Pukkelpop փառատոնի տարածք ներխուժած փոթորկի հետևանքով: Աղետի պատճառով քանդվել են 2 բեմերը, որոնցից մեկը, երաժիշտների ելույթները հեռարձակող էկրանները, ինչպես նաև ծածկը, որի տակ անձրևից էին պատսպարվում, ընկել են հանդիսատեսների վրա: Դրանից բացի, մրրիկն արմատախիլ է արել մի քանի ծառ: Որոշ տվյալների համաձայն, տուժել է 70 հանդիսատես, որոնցից 10-ի վիճակը ծանր է գնահատվում: Օգոստոսի 18-ին մեկնարկած փառատոնը 3 օր պետք է տևեր :Ներկայումս այն դադարեցվել է, կշարունակվի, թե ոչ` կորոշվի այսօր: Հանդիսատեսի ճշգրիտ թիվը չի նշվում, սակայն կազմակերպիչների գնահատմամբ, փառատոնի ողջ ընթացքում (3 օր) ակնկալում էին հյուրընկալել 60 հազար մարդու:

 

Դիտվել է 1047 անգամ:
Print Friendly

Leave a Reply