Կրկնակի ահաբեկչություն Քաբուլում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 19, 2011 10:16

Աֆղանստանի մայրաքաղաք  Քաբուլում 10 րոպե ընդմիջումով 2 մեքենա է պայթեցվել : Տեղական ոստիկանության ներկայացուցիչների խոսքով, պայթյուններն իրականցրել են մահապարտ ահաբեկիչները: Նրանց նպատակակետը եղել է Բրիտանական խորհուրդը.մի կազմակերպություն, որը զբաղվում է բրիտանական մշակույթի տարածմամբ: Ականատեսներն ասում են, որ դեպքի շրջանում պայթյունին հետևել  է ավտոմատային կրակահերթ, ապա ուժեղ թրխկոց, որի ծագումն անհայտ է:  Ահաբեկչությունից հետո դեպքի վայր են հասել միջազգային անվտանգության ուժերի զրահամեքենաները: Կա ներկա դրությամբ 3 զոհ, 6-7 վիրավոր, սակայն, հնարավոր է, որ այդ թվերն աճեն: Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել “Թալիբան” շարժումը: Այսօր Աֆղանստանի ազգային տոնն է`  1919-ին Մեծ Բրիտանիայից անկախանալու տարեդարձը:

 

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply