Զգուշացեք ամեբայից. այն խժռում է ուղեղը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 19, 2011 9:23

Ամառային սեզոնին շոգից ջրավազաններում  զովանալու ավանդությունը կարող է ճակատագրական  ավարտ ունենալ: Փակ լողավազաններում հնարավոր է , որ ձեզ  “դարանակալի” ամեբա  կոչված մանրէն, որը խժռում է ուղեղն ու հանգեցնում մահվան: ԱՄՆ-ում արդեն մահվան  3 դեպք է գրանցվել,  որոնց “մեղավորը” բնական ու արհեստական լճակներում բնակվող միաբջիջ օրգանիզմն է  : Համաճարակաբանների հայտարարության համաձայն, 3-ն էլ մահացել են վտանգավոր Naegleria fowleri մանրէին շփվելուց, որն ունակ է քայքայել գլխուղեղի հյուսվածքը:  Քանի որ 3 դեպքերն էլ գրանցվել են ԱՄՆ տարբեր նահանգներում (Ֆլորիդա, Վիրջինիա և Լուիզիանա), մասնագետները  խստիվ զգուշացրել են` չլողանալ նմանատիպ ջրային  տարածքներում` նոր մահերից խուսափելու նպատակով:

 

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply