Բեռլինում 15 ավտոմեքենա են այրել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 18, 2011 18:04
Արդեն երկրորդ գիշերն է, որ Գերմանիայի մայրաքաղաքում զանգվածային հրկիզումներ են իրականացնում. Անհայտ մարդիկ այրել են 15 ավտոմեքենա ու մոտոռոլլեր: Գիշերը Բեռլինի արևմուտքում չարագործները կրկնել են նախորդ օրվա արարքը: Այրել են թանկարժեք 15 ավտոմեքենա: Կրակը մի մեքենայից մյուսին է ձգվել: Ոստիկանությանը չի հաջողվում գտնել խորհրդավոր հրկիզողներին, որոնք երեքշաբթի Շառլոտենբուրգի շրջանում վերացրել Mercedes, BMW և Audi մակնիշի 18 մեքենա: Չարագործների անձի վերաբերյալ ցանկացած տեղեկության դիմաց նշանակվել է 7 հազար դոլար պարգևավճար: Ոստիկանությունը փորձում է կատարվածի դրդապատճառները հասկանալ: Դժվար է չարագործներին գտնել, քանզի ակնթարթներ են հարկավոր հրկիզելու համար ու նրանք մինչ ոստիկանությունը կհասնի` անհետանում են:






Facebook
Tweet This
Email This Post
