Հովիկ Աբրահամյանը պատասխանել է «Անկախի» լրագրողի հարցադրմանը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 18, 2011 16:14

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` օգոստոսի 2-ին արձակուրդ գնալուց առաջ պատասխանել է «Անկախ» թերթի լրագրողի` «Հայաստանն ունի 4 ԱԳ ունեցող գիտական ամսագիր. ուր է պետական հոգածությունը» հոդվածում հնչեցրած մտահոգությանը:

«Ես տեղյակ եմ, որ ձեր խումբը առաջարկություններ է ներկայացրել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին: Պարոն Դավթյանը շատ օպերատիվ կերպով ձեր առաջարկները ուղղել է գործադիր մարմնին` ի դեմս կրթության եւ գիտության նախարարության: Այստեղից պատասխանները ստանալուց հետո, ինչպես եւ ձեզ ասվել է, կանցկացվեն համապատասխան քննարկումներ, որոնց մասին կտեղեկացվեք եւ որոնց կմասնակցեք նաեւ դուք»,- պատասխանել է Հովիկ Աբրահամյանը:

«Պահանջում ենք գիտության ֆինասավորման ավելացում» նախաձեռնության անդամ Արթուր Մովսիսյանը ԱԺ նախագահին հակադարձել է, որ Ազգային ժողովում հանդիպումը կայացել է հունիսի վերջում, սակայն  արդյունքները դեռ չեն երևում: «Եթե դիմել են ԿԳՆ, ապա եթե չեմ սխալվում նրանք պարտավոր էին 10-օրյա ժամկետում պատասխանել (ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 7-րդ հոդված),- գրել է նա,- Պարոն Դավթյանը ջանասիրաբար մի էջ սևացրեց (եթե չեմ սխալվում 13 կետ նշել էր ) և խոստացավ արագ անդրադառնալ նշված հարցերին»:

Օրերս պարոն Աբրահամյանը վերադարձել է արձակուրդից, և «Անկախ» թերթը հույս է հայտնում, որ ԱԺ նախագահը ձեռնամուխ կլինի նախաձեռնության բարձրացրած հարցերի լուծմանը:

Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply