Շոտլանդուհին կարող է մահանալ, եթե`սանրվի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 18, 2011 17:43

Բժիշկները շոտլանդուհու մոտ մի հազվագյուտ հիվանդություն են հայտնաբերել` ստատիկ հոսանքի ալերգիա: 13-ամյա Մեգան Ստյուարտը չի կարողանում սինթետիկ հագուստ կրել, փորձում է հեռու մնալ փուչիկներից ու.. երբեք չի սանրվում: Առաջին անգամ այս անսովոր ախտանիշը երեխայի մոտ   դրսևորվել է 3 տարի առաջ: “Ես սանրում էի Մեգանի մազերը, երբ նա ուշաթափվեց ու շուրթերն էլ կապտեցին,-պատմում է նրա 41-ամյա մայրը:- Ես կարծեցի, թե նրա մոտ ինչ որ նոպա է սկսվել ու բժիշկ կանչեցի: Շատ վախեցա”:

Հետազոտությունից հետո բժիշկներն  աղջկա մոտ  ախտորոշեցին   մի անսովոր ալերգիայի տեսակ, որը նույնքան էլ անսովոր անուն ստացավ` “սանրած մազերի ախտանիշ” : Ամենայն հավանականությամբ այս ալերգիայի պատճառը  ծննդաբերական բարդություններն են: Աղջիկը լույս աշխարհ է եկել սահմանված ժամկետից 12 շաբաթ առաջ: Բժիշկները զգուշացրել են Մեգանի մորը, որ ստատիկ էլեկտրական լիցքը կարող է սպանել աղջկան` անջատելով ուղեղը:

 

Դիտվել է 1458 անգամ:
Print Friendly

Leave a Reply