Թշնամու հետ` անկողնում .Կոկո Շանելը լրտես է եղել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 18, 2011 14:42
Հեղինակավոր պատմաբանը հաստատում է, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ոճի արարիչ ու եվրոպական նարաձևության օրենսդիր Կոկո Շանելը սերտորեն համագործակցում էր նացիստների հետ ու լրտեսում ի օգուտ նրանց: Հանրահայտ ֆրանսուհու կյանքի այդ մութ ժամանակահատվածի մասին է իր գրքում պատմում պատերազմի վետերան, ժուռնալիստ ու պատմաբան Հել Վոգանը, որն իր նոր աշխատանքը վերնագրել է` “Թշնամու հետ` անկողնում. Կոկո Շանելի գաղտնի պատերազմը”: Հեղինակն ասում է, որ Շանելը կամավոր է գնացել Աբվերի հետ համագործակցության, քանի որ ինքն էլ հակահրեական հայացքներ ուներ: Պատերազմի տարիներին Շանելն ակտիվ գործակալ էր, ուներ համար ու գաղտնանուն` “Վեսթմինսփեր”: Չնայած ամերիկացի պատմաբանը վստահեցնում է, որ իր բոլոր հայտարարությունները իրական փաստաթղթերի վրա են հիմնված, այնուամենայնիվ, նոր գիրքը ֆրանսիական հասարակության մեջ տարակուսանքի ալիք է բարձրացրել: Ֆրանսիացիները չեն ուզում արատավորել Շանելի անունը:






Facebook
Tweet This
Email This Post
