ԱՊԱԳԱ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 18, 2011 15:57

FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորություն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ ուսումնական տարի ուսանել ԱՄՆ-ի ավագ դպրոցներում և ապրել ամերիկյան հյուրընկալող ընտանիքներում: FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից և իրականացվում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի Կրթական և մշակութային գործերի (ԿՄԳ) բաժնի կողմից: Ծրագրի նպատակն է ԱՊՀ-ի երկրների աշակերտներին հնարավորություն ընձեռել ապրելու ժողովրդավարական հասարակության մեջ և ըմբնելու նրանց արժեքները, ինչպես նաև ամուր կապեր ստեղծել Եվրասիայի և Ամերիկայի ժողովուրդների միջև: Դիմորդները քննություններ են հանձնում և ընտրվում բաց և արժանիքների վրա հիմնված երեք փուլից բաղկացած մրցույթի միջոցով: Միացյալ Նահանգներ մեկնելուց 4-6 շաբաթ առաջ մրցույթի հաղթողները մասնակցում են նախապատրաստական դասընթացների իրենց հայրենի երկրներում:  Աշակերտներն ապրում են կամավոր և անվճար հյուրընկալ ընտանիքներում, առանց ուսման վճարի հաճախում են դպրոցներ, ներգրավվում են տեղական և մշակութային իրադարձություններում:

Ե±րբ և ինչպե±ս կարելի է դիմել

Բոլոր այն դիմորդները, ովքեր համապատասխանում են ծրագրի պահանջներին, գրացվելու համար պետք է նշված ժամին ներկայանան քննական կենտրոն` իրենց հետ բերելով ծննդյան վկայական կամ անձնագիր (միայն բնօրինակը), վերջին վեց ամիսների ընթացքում նկարված 3×4 չափսի մեկ լուսանկար և գրիչ:  Քննությունները կանցկացվեն հետևյալ մարզերում և քաղաքներում` Երևան (Երևանի հարակից շրջանների դիմորդները քննությունը կհանձնեն Երևանում); Շիրակ – Գյումրի; Արագածոտն – Թալին; Լոռի – Վանաձոր; Տավուշ – Իջևան; Սյունիք – Սիսիան, Գորիս, Կապան; Կոտայք – Հրազդան; Գեղարքունիք – Մարտունի; Վայոց Ձոր – Եղեգնաձոր: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Ամերիկյան խուրհուրդների գրասենյակ (37410) 560045; 544012; 544015 կամ այցելել մեր կայքի` www.americancouncils.am ինչպես դիմել FLEX ծրագրին բաժինը:

Սեպտեմբերի 13, 09:00, Հրազդան, թիվ 13 դպրոց, Կենտրոն թաղամաս

Սեպտեմբերի 13, 09:30, Իջևան, թիվ 4 դպրոց, (Գալիք կրթարան), Նալբանդյան փ. 1

Սեպտեմբերի 14, 09:00, Վանաձոր, թիվ 2 դպրոց, Հերացու փ. 17

Սեպտեմբերի 14, 09:30, Մարտունի, թիվ 2 դպրոց, Նարեկացի 7

Սեպտեմբերի 16, 10:00, Երևան, (հաշմանդամ երեխաների համար), «Ունիսոն» ՀԿ, Դեմիրճյան փ. 36

Սեպտեմբերի 19, 09:00, Եղեգնաձոր, Մշակույթի տան երիտասարդական կենտրոն, Մոմիկի փ.1

Սեպտեմբերի 19, 09:00. Թալին, Թալինի ավագ դպրոց, Գորկու փ. 13

Սեպտեմբերի 19, 17:30, Սիսիան, թիվ 3 դպրոց, Միասնիկյան փ.

Սեպտեմբերի 20, 09:00, Գյումրի, թիվ 20 դպրոց, Թետչեր փ. 1

Սեպտեմբերի 20, 13:30, Գորիս, Կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղ, Գուսան Աշոտ փ. 32

Սեպտեմբերի 22, 09:00, Կապան, թիվ 1 դպրոց, Լեռնագործների փ. 16

Սեպտեմբերի 22, 09:30, Երևան և այլ մարզեր, Եր.-ի պետ. լեզվաբ. համալս., Թումանյան փ. 42, լս. 108

 

FLEX կրթաթոշակի մրցույթը բաց է և անվճար բոլոր դիմորդների համար, ովքեր համապատասխանում են հետևյալ պահանջներին: Դիմորդները պետք է.

o    սովորեն 9-րդ, 10-րդ կամ 11-րդ դասարանում և

o    ծնված լինեն 1994 թվականի մարտի 15-ից 1997 թվականի հուլիսի 15-ը

o    ունենան միջին կամ բարձր առաջադիմություն,

o    գրանցման ժամանակ մասնակիցները պետք է ունենան անգլերեն լեզվի իմացություն,

o    համապատասխանեն ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին,

o    լինեն ՀՀ քաղաքացի և բավարարեն ՀՀ անձնագիր ստանալու պահանջներին:

Հաշմանդամ երեխաները պետք է ծնված լինեն 1994 թ.-ի մարտի 15-ից 1997 թ.-ի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում և սովորեն 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կամ 12-րդ դասարանում:

Դիտվել է 1630 անգամ:
Print Friendly

Leave a Reply