Ավերածությունների ալիք է սկսվել եվրոպական մեկ այլ երկրում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 18, 2011 14:21
Զանգվածային անկարգություններ, ավերածություններ ու ոստիկանության սպաների վրա հարձակումներ, մի խոսքով, այն ամենը, ինչը մի կերպ կարողացան կարգավորել Մեծ Բրիտանիայում, այժմ եվրոպական մեկ այլ, հանդարտ մի երկրում է բռնկվել: Հայտնի է դարձել , որ նմանատիպ անկարգությունների հետ են բախվել շվեդական Գյոթեբորգ քաղաքի իրավապաշտպան մարմինները: Երիտասարդների մի քանի խումբ հարձակվել է ոստիկանների վրա: Տեղական ոստիկանությունը, որը դեռևս նմանատիպ խնդրի առջև չէր կանգնել, որոշել է ձեռնպահ մնալ ակցիայի կազմակերպիչներին ու մասնակիցներին ձերբակալելուց ու պարզապես փորձել են քշել նրանց: Բողոքի ակցիայի հավանական պատճառ է համարվում երկու երիտասարդների ձերբակալությունը, որոնց նկատմամբ, վանդալիզմի մեղադրանք է ներկայացվել:






Facebook
Tweet This
Email This Post
