ՓՐԿԵԼ ԵՆ ՋՐԱԽԵՂԴ ԼԻՆԵԼՈՒՑ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 18, 2011 14:17

Օգոստոսի 17-ին`ժամը 12.10-ի սահմաններում Սևանի ‘’Հանրային’’ լողափում` ազդալողանի մոտակայքում, Սևանի ջրափրկարարների կողմից նկատվել են երեք քաղաքացի, որոնք դժվարանում են լողալ և գտնվում են խուճապի մեջ:

Անմիջապես ջրափրկարարները մեկնել են դեպքի վայր և ջրից դուրս բերել Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ`1972թվականին ծնված Կամո Զոհրաբյանին, 1994թվականին ծնված Շուշանիկ Զոհրաբյանին և1995թվականին ծնված Հասմիկ Զոհրաբյանին: Ափին` ջրափրկարարների և բուժծառայության աշխատակիցների կողմից, տուժածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Տուժածների առողջական վիճակը բավարար է:

Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply