ՆՍՏՎԱԾՔ`ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃՈՒՄ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 18, 2011 14:15

Օգոստոսի 17-ին`ժամը 09.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում` Հրազդանի կիրճում` մանկական երկաթուղու հարակից ավտոճանապարհին, առաջացել է նստվածք, առկա է ճանապարհածածկի փլուզման վտանգ:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և համապատասխան մասնագետներ:

Տեղում պարզվել է, որ Կոնդի թունելից դեպի մանկական երկաթուղի տանող ավտոճանապարհին առաջացել է ճանապարհածածկի նստվածք (10մ երկարությամբ, 4մ լայնությամբ և մոտ 30 սմ խորությամբ):

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության կողմից ձեռնար­կվել են համապատասխան միջոցառումներ վնասված ճանապարհահատվածի վերականգնման ուղղությամբ։

Դիտվել է 1189 անգամ:
Print Friendly

Leave a Reply