ՀՐԴԵՀՆԵՐ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 18, 2011 14:05

Օգոստոսի 17-ին խոտածածկ տարածքներ են այրվել  Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղում`3հա, Բազմաբերդ գյուղում`20հա, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում` 2,5հա, Մեծամոր քաղաքում`6000քմ, Երևան քաղաքի ‘’Այգեստան’’ թաղամասի թիվ 11 փողոցի հարակից հեռուստաշտարակի անտառային գոտում`2հա, ‘’Հաղթանակ’’ թաղամասի գերեզմանատան հարակից տարածքում`1,3հա և 2000 քմ մակերեսով պտղատու այգի, Հովսեփյան փողոցի թիվ 6 հասցեում` ‘’Օլիմպոս’’ կրթահամալիրի տարածքում`2000քմ, Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան հարակից տարածքում`2000քմ, Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում`1հա, Գյումրի քաղաքում`1000քմ,Կոտայքի մարզի Սոլակ գյուղում`1հա, Աբովյան քաղաքում`3000քմ, Լոռու մարզում` Օձուն-Այգեստան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հարակից տարածքում `6հա:

Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

Նույն օրը`ժամը 10.02-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի ‘’Նոր’’ թաղամասի թիվ 21 տան հարակից տարածքում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.21-ին, մարվել` 11.19-ին:

‘’Նոր’’ թաղամասի Ժանեկագործների փողոցի թիվ 19 տան հարակից տարածքում այրվել է Ա.Խաչատրյանիին պատկանող ինքնաշեն տնակը` 18 քմ մակերեսով:

 

Դիտվել է 1945 անգամ:
Print Friendly

Leave a Reply