Մեքենավարները գողանում էին ուղևորների իրերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 18, 2011 13:54

Ռուսական երկաթուղու  երկու աշխատակցի նկատմամբ գործ է հարուցվել. նրանք թալանում էին ուղևորներին այն ժամանակ, երբ վերջիններս աշխատանքից հոգնածքնում էին վագոնում: Երկաթուային ոստիկանությունը հաշվետվություն է ներկայացրել աշխատակիցների հանցագործության բացահայտման վերաբերյալ: Պարզվել էր, որ էլեկտրագնացքի մեքենավարն ու նրա օգնականը ցինիկորեն թալանել էին քնած ուղևորներին: Ըստ քննչական վարկածի, 37 –ամյա մեքենավար Ալեքսեյ Մարկինն ու նրա 33-ամյա օգնականը` Յուրի Բարկովը, օգտվելով այն փաստից, որ աշխատանքից հոգնած մարդիկ քնում էին ճանապարհին ու  իրենց կանգառում չին իջնում, երթուղու վերջում վագոնից-վագոն էին անցնում ու երբ տեսնում էին քնած ուղևորի` նրանից  վերցնում էին մի քանի իր, ասեն`  ձեռքի պայուսակներ ու բջջայիններ: Այդ գործով նրանք մի անգամ արդեն  նկատմամբ Ճանապարհային նախարարությունից քրեական գործ են հարուցել, որը ոչ մի կերպ չի անդրադարձել նրանց աշխատանքի վրա: Երկրորդ անգամ, բջջային թռցնելու պահին նրանց բռնել են ոստիկանները: Չնայած  բռնվելու պահին գողոնը նրանց ձեռքում էր, իրենց մեղքը հանցակից ընկերները չեն ընդունում: Երկրորդ անգամ հարուցված գործից հետո ընկերներին ազատել են աշխատանքից: Մեքենավարի կինն ասել է, որ հանցանքը  հաստատվելու դեպքում  նրանք աշխատավարձի վեցնապաըիկի չափով պետք է տուգանվեն կամ էլ դատապարտվեն պայմանական ժամկետի:” Սակայն մենք այդքան գումար չունենք”,-ասել է կինը:

 

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply