ՀՀ ԱԱԾ-ն հերքում է լրատվամիջոցների այն լուրերը, որ հայ-վրացական սահմանին կրակոցներ են եղել
Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | September 2, 2009 14:53
Այսօր մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով վրացական լրատվամիջոցներին և Վրաստանի ներքին գործերի նախարարությանը, տեղեկություն էին տարածել, թե գիշերը հայ վրացական սահմանին կրակոցներ են եղել, սպանվել է 3 վրացի զինվորական:
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Անկախ»-ին տեղեկացրին, որ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և հայ-վրացական սահմանին կրակոցներ չեն հնչել:
Տեղեկությունների համաձայն` սպանված զինվորականներն Ախալցխայի շրջանում են գտնվել, որը սահմանակից է նաև Թուրքիային: Նախապես տեղեկություն էր տարածվել, որ կրակոցներ են եղել թուրք-վրացական սահմանին:






Facebook
Tweet This
Email This Post
