Երկրագնդի բնակչությունն արդեն այս տարի կհատի 7 մլրդ-ի սահմանագիծը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 18, 2011 12:49

2011-ին արդեն Երկրագնդի բնակչության թիվը կանցնի 7 մլրդ-ից: Այսպիսի եզրահանգման   են եկել մի խումբ հեղինակներ, որոնց զեկույցը տպագրվել է  Ֆրանսիայի Ժողովրդագրության ազգային իսնստիտուտի հեազոտությունների տեղեկագրում: Նրանք կարծում են, որ սրանից հետո, մի դար  մարդկության թվաքանակը կայուն կլինի ( 9-10 մլրդ-ի չափ): Եթե ներկայումս բնակչության թվով առաջատար է համարվում Չինաստանը` 1,33 մլրդ, Հնդկաստանը` 1,17 մլրդ ու ԱՄՆ-ն 306,8 մլն, ապա 2050-ին առաջատար կդառնա Հնդկաստանը (բնակչության թիվը կհասնի 1,69 մլրդ-ի), իսկ Չինաստանը կհայտնվի երկրորդ տեղում` 1,31 մլրդ-ով: Առաջին անգամ երրորդ տեղում կհայտնվի Նիգերիան` 433 մլն մարդով` ետևում թողնելով ԱՄՆ-ին, որն արդեն 423 մլն-ով կհաստատվի 4-րդ դիրքում: ներկայումս Նիգերիան 7-րդ տեղում է `162,3 մլն-ով: Իսկ Աֆրիկայում,  դատելով դեմոգրաֆիական ներկայիս ակտիվ տեմպերով, կարելի է ասել, որ 2100-ին  մոլորակի յուրաքանչյուր երրորդ բնակիչ սևամորթ կլինի: Աճ  կգրանցվի Սահարայից հարավ գտնվող պետություններում, որտեղ 2000-ին գրանցված 600մլն-ը  2100-ին կհասնի 3,4 մլրդ-ի:

 

Դիտվել է 1123 անգամ:
Print Friendly

Leave a Reply