Ժերար Դեպարդյեն ներողություն է խնդրել իր ոչ պատշաճ արարքի համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 18, 2011 12:19
Դեպարդյեն բացատրել է , թե ինչու չի կարողացել զսպել իեն ու պետքը հոգացել է Փարիզ-Դուբլին ուղևորվող ինքնաթիռի սրահում:Նրա խոսքով, ինքը “ամեն կերպ ջանացել է չկեղտոտել ինքնաթիռի գորգն ու միզել շշի մեջ: Սակայն բոլոր փորձերն ապարդյուն են եղել ու, փաստորեն, դերասանը չի կարողացել խայտառակությունից խուսափել. հայտնի դերասանը բորտ ուղեկցորդուհուն հայտնել էր զուգարան գնալու անհրաժեշտության մասին այն ժամանակ, երբ լուսատախտակին ազդարարվել էր ` կապել ամրագոտիները ու ինքնաթիռը վայրէջք էր կատարել: Ուղեկցորդուհին դերասանին խնդրել էր 15 րոպե սպասել, սակայն վերջինս շարունակել էր ողջ սրահով մեկ բղավել`”Ես պետք է դատարկվեմ…”: Նա շատ հարբած է եղել ու չի կարողացել վերահսկել իրեն: Դերասանին տուգանելու կամ էլ այլ պատասխանատվության ենթարկելու մասին տեղեկություններ չկան:






Facebook
Tweet This
Email This Post
