Քննիչները “տապակած վրացիկներում” ծայրահեղականություն են փնտրելու
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 18, 2011 11:50
Մուրմանսկում ստուգում է անցկացվելու վաճառքում հայտնված “տապակած վրացիկներ” կիսաֆաբրիկատների փաստով: Այսպիսի խնդրանքով տարածաշրջանային քննչական վարչություն են դիմել` ապրանքատեսակը որակելով ազգամիջյան տարաձայնություններ հրահրելու առիթ: Պարզվել է, որ կասկածելի մթերքը հայտնաբերվել է Սեվերոմորսկ քաղաքի խանութներից մեկում: Բողոքողը ուժային կառույցների ազգությամբ վրացի աշխատակից է, որը վաճառքում նկատել է “տապակած վրացիկներ”մսե ռուլետներ: Վրացին խնդրել է ցուցափեղկից հանել ապրանքը, սակայն նրան մերժել էին: Քննչական վարչությունում միջադեպը համարել են “հետաքրքրիր նախադեպ”: Վարչության ներկայացուցիչն ասել է, որ ռուլետների անվանումը նոր չէ, վրացական խոհանոցը իսկապես ունի նման ուտեստ և ինտերնետում կարելի “տապակած վրացիկների” բազմատեսակ բաղադրատոմսեր գտնել :






Facebook
Tweet This
Email This Post
