Եմենի ընդդիմությունը նախագահին տապալելու համար խորհուրդ է ստեղծել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 18, 2011 11:17
Եմենում օգոստոսի 17-ին խորհուրդ է ընտրվել, որին հանձնարարված է նախագահ Ալի Աբդուլլա Սալեհին իշխանությունից խաղաղ կերպով հեռացնել: Խաղաղ հեղափոխության ուժերի ազգային խորհրդի կազմում 143 մարդ է ընդգրկված: Խորհուրդն ընտրվել է Եմենի ընդդիմության զանազան հոսանքների 800 ներկայացուցիչների կողմից: Խորհրդի անդամները պետք է 20 հոգուց կազմված գործադիր կոմիտե ընտրեն: Ինչպես նշում են լրատվական աղբյուրները, խորհուրդը մտադիր է միջազգային ճանաչման հասնել Եմենի իշխանության միակ լեգիտիմ օրգանի կարգավիճակով: Մինչդեռ, ղեկավարող կուսակցության ներկայացուցիչը ստեղծված խորհրդի կազմավորման առնչությամբ ասել է, որ այն կազմակերպությունը, որի նպատակն է տապալել գործող իշխանությունը, չի կարող խաղաղարար համարվել: Ինքը` նախագահ Սալեհը, որը երկիրը ղեկավարում է 1978-ից, գտնվում է Սաուդյան Արաբիայում, որտեղ բուժվում է վիրավորվելուց հետո: Ընդդիմության զանգվածային ելույթները սկսվել են հունվարից: Այդ ընթացքում բանակի ու անվտանգության մարմինների հետ բախումներում զոհվել է ավելի քան 1000 մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
