ԵՊՀ բնագիտական ֆակուլտետների դիմորդներն զգալիորեն քիչ են եղել

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 2, 2009 16:53

aram-simonyanԵՊՀ-ում այս տարի ֆիզիկիայի, ռադիոֆիզիկայի, մեխանիկայի, կենսաբանության և քիմիայի ֆակուլտետներ բավական քիչ դիմորդներ են դիմել: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասում է, որ այս տարի քիմիայի ու Էկոլոգիայի ֆակուլտետներում նույնիսկ անվճար տեղերը չեն լրացվել: Սիմոնյանի խոսքով`  սա լուրջ խնդիր է երկրի զարգացման համար:

ԵՊՀ  տվյալներով` ընդունվածների ամենացածր ցուցանիշը գրանցվել է ռադիոֆիզիկայի ֆակուլտետում` 62 ուսանող:

Համալսարանն այս տարի համալրվել է 2.948 ուսանողով: Դիմորդների թիվն այս տարի եղել է 4.550:  Նախորդ տարվա 2587-ի համեմատ ընդունվածների թիվն ավելացել է 1963-ով:

Ընդունվածների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում` 379 ուսանող: Իսկ ամենաշատ դիմորդներ ունեցել է Իրավագիտության ֆակուլտետը:

«Մեր բուհի դիմորդները հիմնականում Երևանից են, նվազել են մարզերի դիմորդները: Պատճառն այն է, որ այժմ բոլոր մարզերում էլ կան բուհեր»,- ասում է Սիմոնյանը:

Լրագրողների այն հարցին, թե որոշ  սոցհարցումներով ԵՊՀ-ն հայտնվել է ամենակոռումպացված բուհերի առաջին հորիզոնականում, ԵՊՀ ռեկտորն ասաց, որ չի ժխտում կաշառակերության դեպքերը համալսարանում:Սակայն հավաստիացրեց, որ այժմ գործող կրեդիտային համակարգը զգալիորեն նվազեցնում է դրանց հավանականությունը:

Այս տարի Երևանի մայր բուհը նշում է իր հիմնադրման 90-ամյակը: Կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ` սեմինարներ, գիտաժողովներ: Շուտով կլինի համալսարանի վերանորոգված թանգարանի բացումը: Հոկտեմբերի 2-ին կայանալու է միջազգային գիտաժողով, որին կմասնակցեն 60-ից ավելի հյուրեր արտասահմանյան բուհերից, այդ թվում`տարբեր համալսարանների ռեկտորներ:

Դիտվել է 1849 անգամ:
Print Friendly

Leave a Reply