Ժերար Դեպարդյեն միզել է ինքնաթիռի սրահում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 17, 2011 18:59

Ֆրանսիացի լեգենդար դերասանը միզել է CityJet ինքնաթիռի սրահում, որը  Փարիզից ուղևորվում էր Դուբլին: Դեպքը պատահել է երեքշաբթի: Դերասանի տարօրինակ պահվածքի պատճառների մասին չեն հայտնում, սակայն, ուղևորներից մեկի խոսքով, նա շատ հարբած է եղել: Կինը պատմել է, որ թռիչքի ժամանակ դերասանը զուգարան է ցանկացել գնալ, սակայն նրան  անվտանգության նկատառումներով ասել են` սպասեք 15 րոպե, մինչև ինքնաթիռը թռչի: Նա բղավում էր`”Ես ցանկանում եմ  դատարկվել:Թողեք ինձ զուգարան”, պատմել է  կինը, սակայն զգոն բորտուղեկցորդուհիները ոչ մի կերպ չեն արձագանքել դերասանի խնդրանքին: Առանց երկար մտածելու, Դեպարդյեն վեր է կացել իր բազկաթոռից ու միզել ուղիղ հատակին: “Ակնհայտ էր, որ նա հարբած էր: Ուղեկցորդուհին պարզապես ապշած էր”: Դրանից հետո, դերասանը նստել է իր տեղը, սակայն նրա այդ արաքը անպատիժ չի մնացել: Դերասանին հանձնել են ոստիկանության ձեռքը, իսկ ինքնաթիռը վերադարձրել են կայանատեղի: Պատժի տեսակի մասին տեղեկություն չկա: Ինքը դերասանը կատարվածը ոչ մի կերպ չի մեկնաբանում:

 

Դիտվել է 1309 անգամ:
Print Friendly

Leave a Reply