Ըստ Թուրքիայի ընդդիմադիրների` Էրդողանը երկիրը տանում է կապիտուլյացիայի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 2, 2009 14:43

oymenԹուրքիայի ընդդիմադիր ուժերը մեղադրում են կառավարությանը «եղբայրական Ադրբեջանի» նկատմամբ որդեգրված քաղաքականությունից շեղվելու համար: Հանրապետա-ժողովրդական կուսակցութան խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Էոնուր Էոյմենը մեղադրել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ նա վտանգում է Թուրքիայի պետական շահերը և «շարժվում է օտար պետությունների թելադրանքով»:

«Կառավարությունը վնաս է հասցրել երկրի վարկանիշին դրսում: Այդ պայմանավորվածությունները հետեւանք են ունենալու Ադրբեջանի համար: Ակնհայտ է, որ կառավարությունը գործում է օտար երկրների ցուցումներով»,- հայտարարել է Էոյմենը, ում կարծիքով` վարչապետը երկիրը տանում է կապիտուլյացիայի: «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորներից մեկի կարծիքով էլ` Հայաստանի և Թուրքիայի նախաստորագրված փաստաթղթերի հրապարակումը փաստում է, որ Անկարան նահանջ է արձանագրել իր դիվանագիտության մեջ:

Դիտվել է 1077 անգամ:
Print Friendly

Leave a Reply