Ծրագրերը պետք է համահունչ լինեն զարգացման պահանջներին

Օրվա լուր | | August 17, 2011 17:52

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային հաստատությունների ընթացիկ գործունեության և զարգացման ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ոլորտը ներկայացնող հաստատությունների տնօրենների հետ հանդիպման ժամանակ:

Ներկայացնելով ոլորտի կանոնակարգմանն ուղղված քաղաքապետարանի մոտեցումները` Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքապետարանի ենթակայության գրադարանները, թանգարանները, երաժշտական դպրոցներն ու թատրոնները պետք է ունենան զարգացման հստակ ծրագրեր, որտեղ կնախանշվեն, ինչպես ֆինանսատնտեսական բարելավման, այնպես էլ ծրագրային զարգացման ուղղությունները. ” Մշակույթի ոլորտի բոլոր տնօրենները պետք է ունենան հստակ ծրագիր, ինչպես անել, որ մատուցած ծառայություներն ավելի շատ և որակյալ լինեն: Մենք կագնելու ենք մշակութային յուրաքանչյուր սուբյեկտի կողքին այն պարագայում, երբ հստակ հասկանանք, որ նրանք ունեն հստակ ծրա•իր և պատասխանատվություն են կրում: Խնդիրը ներկայացնելուց բացի, պետք է ներկայացնել նաև այդ խնդրի լուծման տարբերակները”,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

Մշակութային հաստատություններն աշխատանքի արդյունավետ կազմակերպման և ճիշտ կառավարման արդյունքում նկատելի դրական փոփոխություններ կարող են արձանա•րել, նշել է քաղաքապետը` հատկանշելով Մանկապատանեկան ստեղծա•ործության քաղաքային կենտրոնի օրինակը, որը ներքին ռեսուրսները ավելի ճիշտ կառավարելու արդյունքում, նոր ուսումնական տարվանից կանցնի ինքնաֆինանսավորման` հրաժարվելով բյուջեից տրամադրվող սուբսիդիայից:

Գրադարանների հետ կապված խնդիրների առնչությամբ նշվել է, որ դրանց մի մասը օպտիմալացման լուրջ խնդիրներ ունեն: Ավ. Իսահակյանի անվան  գրադարանի տնօրենը քաղաքապետին ծրագիր է ներկայացրել ժամանակակից պահանջները բավարարող և գրադարանում նոր համացանցային ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ:

Երաժշտական դպրոցների և թատրոնների կողմից նույնպես առաջարկություններ են ներկայացվել նոր ծառայությունների մատուցման միջոցով լրացուցիչ ֆինանսական մուտքեր ապահովելու համար:

Թանգարանները, զբոսաշրջության խթանման և այցելուների թվի բարձրացման նպատակով ևս ծրագրեր են ներկայացրել: Էրեբունի արգելոց – թանգարանի մասով նշվել է, որ առաջիկայում լուրջ ֆինանսական ներդրումներ են նախատեսվում, որը, որպես բիզնես նախագիծ, կերաշխավորի ներդրումների հետագա վերադարձելիությունը: Ծրագիրը նախատեսում է արգելոց հնավայրի վերակառուցում, թատերական ներկայացումների կազմակերպում, հան•ստի •ոտիների ստեղծում և գեղարվեստական լուսավորության ապահովում:

Անդրադառնալով “Հայ Արտ” մշակութային կենտրոնին` առաջարկվել է դիտարկել կենտրոնի հետագա գործունեության նպատակահարմարությունը:

Կարևորելով մշակութային դաստիարակությանը նպաստող միջավայրի ձևավորմանը միտված նախաձեռնություններն ու մշակութային կյանքի աշխուժացումը, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ առաջիկայում ոլորտի պատասխանատուներից ակնկալում է գործունեության հստակ արդյունքներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1000 անգամ:
Print Friendly

Leave a Reply