Իրանի պաշտպանության նախարար է նշանակվելու Ինտերպոլի կողմից փնտրվող Ահմադ Վահիդին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 2, 2009 14:39

Ahmad VahidiԻրանի խորհրդարանի անդամները երեկ պաշտպանել են Ահմադ Վահիդիին պաշտպանության նախարար նշանակելու նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախաձեռնությունը: Մինչդեռ Վահիդին Ինտերպոլի կողմից փնտրվում է 1994 թ. Բուենոս Այրեսում կատարված ահաբեկչությանը մեղսակից լինելու կասկածանքով:

Այն ժամանակ Արգենտինայի մայրաքաղաքում զոհվեց 85 մարդ և ավելի քան 150-ը վիրավորվեց: Դա հրեաների դեմ ուղղված խոշորագույն ահաբեկությունն էր, որը Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից ի վեր կատարվել էր Իսրայելի սահմաններից դուրս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արգենտինան պահանջում է Վահիդիի արտահանձնումը:

«Վահիդիին Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելը Ահմադինեժադի ևս մեկ քայլն է, որն ապացուցում է, որ նրա հետ չի կարելի գործ ունենալ»,- մեկնաբանելով տեղի ունեցածը` ասել է Իսրայելի արտգործնախարարության ներկայացուցիչ Էնդի Դևիդը: Նա նաև հավելել է, որ Իրանի ղեկավարությունը պարզապես չի ցանկանում խաղաղության հասնել:

Ինտերպոլը Վահիդիի միջազգային հետախուզում է հայտարարել 2007 թ. նոյեմբերին:

Դիտվել է 1255 անգամ:
Print Friendly

Leave a Reply