«Պարգևներ» խաղաղության դիմաց. ի՞նչ են առաջարկում արաբական երկրները Իսրայելին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԷՍՍԵ, ՄԱՐԴԻԿ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 19, 2009 18:48

Արաբական որոշ երկրներ` մասնավորապես Հորդանանը, Եգիպտոսն ու Ծոցի երկրները, «մեծ պարգևներ» են խոստանում Իսրայելին, եթե վերջինս դադարեցնի հրեաների բնակեցման քաղաքականությունը Պաղեստինի Արևմտյան ափում: Արաբական երկրներն այժմ քննարկում են այդ «պարգևների» փաթեթը: Ըստ այդմ, Իսրայելի հետ հաղորդակցության կապերի հաստատումը կարագացվի, և իսրայելական օդուժին հնարավորություն կտրվի օգտագործել արաբական երկրների օդային սահմանները, եթե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շտապ սառեցնի վերաբնակեցման ծրագրերը Արևմտյան ափում և իրական քայլեր ձեռնարկի Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ուղղությամբ:  Առաջարկների փաթեթը հավասարապես ուղղված է նաև Վաշինգտոնին, որը տարածաշրջանում խաղաղարար գործընթացի ավանդական դերակատարն է: Ըստ արաբական աղբյուրների` այս «հաղորդագրությունը» ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային փոխանցել է Հորդանանի թագավոր Ադբուլլահ երկրորդը, ով անցած ամիս Վաշինգտոնում հանդիպել էր Սպիտակ տան ղեկավարի հետ:

Աղբյուրը` Ալ-ջազիրա

Դիտվել է 2262 անգամ:
Print Friendly

Leave a Reply