ՇՐՋՎԵԼ Է ԱՎՏՈԿՌՈՒՆԿԸ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 17, 2011 14:40
Օգոստոսի 16-ին`ժամը 12.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքում` Հրազդանի կիրճում (‘’Հրազդան’’ մարզադաշտի մոտ) ավտոկռունկ է շրջվել:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և ՀՀ ԱԻՆ ‘’Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն’’ ՊՈԱԿ-ի օպերատիվ խումբը:
Դեռևս չպարզված հանգամանքներում շրջվել է ‘’ԶԻԼ-ԻՎԱՆՈՎԵՑ’’ մակնիշի 985 ՏԼ 67 պետհամարանիշի ավտոկռունկը: Տուժածներ չկան:






Facebook
Tweet This
Email This Post
