ՀՐԴԵՀՆԵՐ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 17, 2011 14:36

Օգոստոսի 16-ին` ժամը  16.06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում` Երևան Գառնի ավտոճանապարհի 16-րդ կմ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և  13 հրշեջ-փրկարար:   Հրդեհը մարվել է ժամը 22.50-ին: Գառնի, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ, Գողթ և Գեղարդ գյուղերի հարակից սարերում այրվել է մոտ 2000 հա խոտածածկ տարածք: Գեղադիր գյուղի հարակից տարածքում այրվել է պատկանելիությունը չպարզված տնակի տանիք` մոտ 20 քմ մակերեսով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև վերը նշված գյուղերի բնակիչներ:

Օգոստոսի 16-ին և 17-ին խոտածածկ տարածքներ են այրվել նաև Արագածոտնի մարզում` Աշտարակ-ՈՒջան ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում`25հա, Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում`2000քմ , Կոտայքի մարզի Զովունի գյուղում`1000քմ, Արամուս գյուղում`1500քմ, Եղվարդ քաղաքում`1000քմ, Բյուրեղավան քաղաքում`6000քմ,  Շիրակի մարզի Խարկով գյուղոմ`300հա, Մարալիկ քաղաքում`1,5հա,Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում`5000քմ, Տավուշի մարզի  Իջևան քաղաքում`2000քմ, Երևան քաղաքի Խուդյակովի փողոցի թիվ 84/4 շենքի մոտակայքում`25000քմ, Գայի պողոտային հարակից Ազատամարտիկների այգում`5000քմ, Փափազյան փողոցում`2000քմ, Աճառյան փողոցում`1200քմ, Միքայելյան փողոցի հարակից անտառում (նախկին ‘’Փարոս’’ ռեստորանի մոտ)`5000քմ մակերեսով:

Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ- փրկարարների ուժերով:

 

Օգոստոսի 16-ին` ժամը  08.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արբաթ գյուղում:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.26-ին, մարվել` 08.38-ին:

Այրվել են Գ.Եղիազարյանին պատկանող տանը կից խոհանոցը և տանիքը `30քմ մակերեսով:

 

 

Նույն օրը`ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի  Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասի մոտակայքում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.25-ին, մարվել`13.10-ին:

Ամբողջությամբ այրվել է Հ.Միքայելյանին պատկանող բնակելի վագոն տնակն իր գույքով `25քմ մակերեսով:

 

Նույն օրը`ժամը 12.13-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.58-ին, մարվել`16.16-ին:

Ա.Հակոբյանի տան բակում այրվել է 700 հակ անասնակեր:

 

Նույն օրը`ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղվերան գյուղի հարակից ‘’Ոսկե գիտակ’’ հանգստյան գոտու  տարածքում այրվում է անտառ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.00-ին, մարվել` 17.45-ին:

Այրվել է մոտ 8-10 հա անտառ:

 

Նույն օրը`ժամը 15.56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզոմ`  Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել սկզբում`մեկ, ապա ևս երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.40-ին, մարվել` 16.44-ին: Այրվել է մոտ 10 հա խաղողի այգի:

 

Նույն օրը`ժամը 22.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ բռնկվել Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցի թիվ 14/12 շենքում` սննդամթերքի պահեստում:

Դեպքի վայր են  մեկնել  երեք մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.42-ին, մարվել` 02.43-ին: ‘’Հանս ֆուդ’’ՍՊԸ-ի պահեստում այրվել է մոտ 20-25 խմ սննդամթերք:

 

 

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply