Օբաման հզոր հանրապետական հակառակորդ ունի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 17, 2011 13:35
Տեխասի նահանգապետ Ռիկ Պերին ընդամենը նախորդ շաբաթ է հայտարարել, որ մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական մրցավազքին` Հանրապետականների կուսակցությունից: Սակայն, ինչպես վկայում են օգոստոսի 16-ն անցկացված հարցումների արդյունքները, Պերին իսկույն էլ մյուս թեկնածուներինց առաջ է անցել: Արդյունքների համաձայն, Պերիին ընտրողների 29%-ն է պաշտպանում: Մասաչուսեթսի նահանգապետ Միթ Ռոմնին ու Միշել Բաքմանին, համապատասխանաբար` 18 և 13%:
Պերին Տեխասի նահանգապետ է դարձել 2000-ին, երբ նրա նախորդը` Բուշ-կրտսերը տեղափոխվեց Սպիտակ տուն: Դրանից հետո Պերին հաղթեց նահանգապետի ընտրություններում 2002-ին, 2006-ին և 2010-ին ու դարձավ միացյալ Նահանգներում նահանգապետի պաշտոնում ամենաերկարակյացը: Պերին բավականին ուժեղ հաղթաթղթեր ունի. ամենատպավորիչը` Տեխասի էկոնոմիկայի ծաղկումն է: Վերջին 2 տարում ԱՄՆ-ում նոր աշխատատեղերի 40%-ը հենց Տեխասում է ստեղծվել:






Facebook
Tweet This
Email This Post
