“Ա-Շարկ ալ-Աուսաթ”. Քադաֆին անբուժելի հիվանդ է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 17, 2011 13:03
Բժիշկները եղած տեղեկություններով ենթադրում են, որ լիբիական առաջնորդ Քադաֆին անբուժելի հիվանդ է: Այդ մասին օգոստոսի 17-ին հայտնել է լոնդոնյան “Ա-Շարկ ալ-Աուսաթ” թերթը` հղում անելով արևմտյան դիվանագիտական աղբյուրներին: Մասնագետները դրանում վստահ են , քանի որ պետական հեռուստաալիքներով Քադաֆիի ելույթներն առանց պատկերի են հեռարձակվել հնչել է միայն ձայնը, այն էլ` ձայնագրված հեռախոսից: Աղբյուրները նշում են, որ վերջին օրերին Քադաֆին հատուկ ներկայացուցիչներ է ուղարկել Թունիս ու Մալի, որտեղ նրանք հանդիպել են Ֆրանսիայի ու Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Քննարկել են լիբիական ճգնաժամի լուծման ուղիները: Հատուկ քննարկվել են Քադաֆիին ու նրա մտերիմներին երկրից դուրս բերելու սցենարները:






Facebook
Tweet This
Email This Post
