Ամերիկացին 6 օր նստած է մնացել հեռուստաաշտարակի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 17, 2011 12:34

Օկլահոմայի ոստիկանությունը օգոստոսի 16-ի երեկոյան բռնել է տեղի բնակչին, որը 6 օր շարունակ նստել է Թուլսա քաղաքի հեռուստաաշտարակի վրա: 25-ամյա  Ուիլյամ Ստերդիվանտը աշտարակի վրա է բարձրացել օգոստոսի 11-ին ու  նստել 30 մ բարձրության վրա ` հրաժարվելով  իջնել: Նա նույնիսկ մերժել է փրկարարների  առաջարկած ջուրն  ու սնունդը: Նրա հագին միայն կիսատաբատ է եղել: Տղամարդը պարբերաբար, ներքևում հավաքվածներին ինչ որ բան էր բղավում:  Նրա հետ հրշեջ մեքենայի աստիճաններին կանգնելով բանակցություններ է վարել ոստիկանության աշխատակիցը: Երեքշաբթի նրան ի վերջո  համոզել են  ջրով լի շիշը վերցնել, իսկ օրվա վերջում արդեն տղամարդը  ինքն է որոշել իջնել իր “բարձունքից” ու հանձնվել: Ոստիկանները հայտնել են, որ նա արդեն թուլացել էր ու ջրազրկվել: Ներկայումս նա հիվանդանոցում է, որտեղից էլ կուղարկեն  հոգեբուժարան: Նահանգի ոստիկանությունում չգիտեն` գործ հարուցեն, թե` ոչ: “Միակ զանցանքն այն է, որ նա խախտել է մասնավոր սեփականության սահմանները: Ու դրա համար միակ պատիժը բանավոր նախազգուշացումն է: Սակայն, մեզ թվում է, որ նա հոգեկան խանգարում ունի”,- ասել են ոստիկանությունից:

 

 

Դիտվել է 1240 անգամ:
Print Friendly

Leave a Reply