Սեյշելյան կղզիներում նորաթուխ ամուսինը շնաձկան զոհ է դարձել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 17, 2011 12:03
Բրիտանացի նորապսակ զույգը մեղրամիսը պետք է անցկացներ Հնդկական օվկիանոսում գտնվող դրախտավայրում: Ռոմանտիկ ճամփորդությունը ողբերգական ավարտ է ունեցե: 30-ամյա Յեն Ռեդմոնդը աշխարհի ամենագեղեցիկ կղզիներից մեկի` Փասլինի լողափում մինչ 27-ամյա կինը հանգստանում էր, որոշել էր ջուրը մտնել: Երիտասարդը ափեզրից ընդամենը 20 մ հեռավորւթյան վրա էր գտնվում, երբ նրա վրա է հարձակվել 2 մետրանոց շնաձուկը: Ականատեսներն ասում են, որ սարսափելի աղաղակներ են լսել, ու արդեն մի քանի վայրկյանից զբոսաշրջիկները տուժածին ջրից դուրս են բերել: “Ես տեսա լողորդին, որի ոտքը ծվենների էր վերածվել, երևում էր ոսկորը: Այդ պահին մոտ վազեց աղջիկը ու հիսթերիայի մեջ բղավեց` դա իմ ամուսինն է, մենք նոր էինք ամուսնացել:”,-պատմել է ականատեսներից մեկը: Տղամարդը արյան մեծ կորստից տեղում մահացել է: Վրա հասած բժիշկներն այլևս ոչինչ չէին կարող անել նրա կյանքը փրկելու համար:
Զույգը կղզիներ էր եկել օգոստոսի 14-ին և տուն պետք է վերադառնար կիրակի: Կղզու իշխանություններն անմիջապես մի քանի լողափ է փակել: Սա այս սեզոնի երկրորդ դճբախտ պատահարն է: 2 շաբաթ առաջ Ֆրանսիայից ժամանած զբոսաշրջիկը զոհվել է շնաձկան հարձակումից` աքվալանգով խորասուզման ժամանակ:
Ամեն տարի Սեյշելյան կղզիներում հանգստանում է Մեծ Բրիտանիայից ժամանած ավելի քան 19000 զբոսաշրջիկ: Այս տարի իրենց մեղրամիսն այստեղ են անցկացրել Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը:






Facebook
Tweet This
Email This Post
