Կալուգայում 5 դպրոցականները հավերժական կրակի մոտ ողջակիզել են անօթևանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 17, 2011 11:15

Աղմկահարույց պատմություն է եղել Կալուգայում: Տեղի քննչական բաժինը գործ է հարուցել 17-ամյա տեղաբնակի նկատմամբ, որը կենդանի-կենդանի խորովել է անօթևանին: Հայտնի է, որ օգոստոսի 15-ին, գիշերը դպրոցականների խումբը (այդ թվում և մեկ աղջիկ) Հաղթանակի զբոսայգում, հավերժական կրակի մոտ էր հանգստանում ու  ցավազրկող դեղորայքի հետ թունդ ալկոհոլային խմիչք օգտագործում: Ոչ հեռու մի անօթևան էր քնած: Սկզբում երիտասարդները ծխախոտն են հանգցրել ուղիղ անօթևանի վրա, իսկ հետո,17-ամյա դեռահասը մի շիշ դյուրավառ հեղուկ է բերել, լցրել տղամարդու վրա ու  կրակ տվել: Օգոստոսի 15-ի առավոտյան տուժածի մարմինը պատահական անցորդն է գտել: Բժիշկները հոսպիտալացրել են տղամարդուն, որի մարմնի 60%-ն այրվել էր: Կեսօրին տղամարդը մահացել է ստացած այրվածքներից: Ոստիկաններն իսկույն կասկածյալին բռնել են:

Անօթևանների հարցը սուր է ՌԴ շատ քաղաքներում: 2011-ի փետրվարին Չիտայի քաղաքապետ Անատոլի Միխայլովը  մի հայտարարություն է արել, որը ցնցել է հասարակայնությանը:”Ցավոք, մենք բոմժերին սպանելու արտոնագիր չունենք”,-անհաջող կատակել է նա, հավելելով, որ այդ հարցը կարգավորելու այլ օրինական  միջոցներ  չկան: Ըստ վիճակագրության, մոսկովյան անօթևանների 32%-ն օրինական բնակատեղի ունեն, սակայն  իրենցից չկախված պատճառներով  չեն ապրում այդ բնակարաններում:

Դիտվել է 1598 անգամ:
Print Friendly

Leave a Reply