Վարուժան Հակոբյանը շախմատի Մոնրեալի միջազգային մրցաշարում հաղթեց առաջատարներից մեկին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | September 2, 2009 15:48
Կանադայի Մոնրեալ քաղաքում կազմակերպված շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ տուրում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Վարուժան Հակոբյանը առաջին հաղթանակը տարավ: Հայ գրոսմայստերը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, առավելության հասավ առաջատարներից մեկի` Արկադի Նայդիչի նկատմամբ:
Այժմ Վարուժանն ունի 3 միավոր և Վինայ Բհաթի, Ալեքսանդր Օնիշչուկի հետ բաժանում է 6-8-րդ հորիզոնականները:
Մրցաշարին մասնակցում է 12 շախմատիստ: Միանձնյա առաջատարը` Էթյեն Բակրոն է` 4,5: Այսօր մրցաշարի մասնակիցների համար հանգստյան օր է: Վաղը կայանալիք 7-րդ տուրում Հակոբյանը կմրցի Օնիշչուկի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
