Պարզվել է, որ Անգլիայի թագուհու 465 թիկնապահներն ավազակներ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 16, 2011 17:55

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Ձերդ գերազանցության թիկնապահների մեջ հայտնաբերել է թալանչիներ, թմրամոլներ, բռնարարներ ու ավազակներ: Պաշտոնական տվյալների համաձայն, վերջին 4 տարվա ընթացքում  թագուհու 465 թիկնապահները դատվել են զանազան զանցանքների համար: Մասնավորապես, Պալատական գվարդիայի բանակը ընդհանուր առմամբ 685 չարագործություն է կատարել` ներառյալ բռնի սեքս-խնջույքներ, գողություն, թմրանյութերի կիրառում  ու  ծեծկռտուք: Միայն վերջին շրջանում 102 զինվոր է բանտարկվել քաղաքացիական ու զինվորական բանտերում: Նրանց 363 հաջողակ ընկերները, այդ թվում և արքայազն Հարիի բանակը կատարել է սարսափելի իրավախախտումներ. 337հարձակում` բռնության կիրառմամբ, 52 գողություն, թմրանյութի պահման  ու ալկոհոլի կիրառման 56 փաստ,  վնաս պատճառելու 54հանցավոր դեպքեր և 117 խախտում ավտոմեքենայի ղեկի մոտ: Պալատական գվարդիան 7 գնդից է կազմված ու նրա պարտականությունների մեջ է մտնում Բուքինգհեմյան ու Ուայթհոլլի պաշտպանությունը: Հետաքրքրական է, որ նրանցից 101 դատապարտվածները չեն կարողանում ըստ օրենքի, ծառայությունը բանակում թողնել: Փորձագետները կարծում են, որ նրանց վրա բացասական ազդեցություն է  ունեցել կես տարի Աֆղանստանում անցկացրած  ծառայությունը:

Դիտվել է 1257 անգամ:
Print Friendly

Leave a Reply