Ճապոնիայում աղետի զոհերի թիվը հասել է 15,7 հազարի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 16, 2011 17:56

Այս տարվա մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի և ցունամիի զոհերի թիվը 5 ամիս անց արդեն հասել է 15,7 հազարի:

Ըստ Ճապոնիայի ազգային ոստիկանական գործակալության տվյալների` Միագի վարչական տարածքում զոհերի թիվը հասել է 9,4 հազարի, Իվատեում գերազանցել է 4,6 հազարը, Ֆուկուսիմայում` ավելի քան 1,6 հազարի:

Անհետ կորածների ցուցակներում նախկինի պես նշված է ավելի քան 4,6 հազար մարդու անուն, որոնց մեծ մասը նշված տարածքներից է:

2011 թ. մարտի 11-ին Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիսարևելյան ափից 130 կմ հեռավորության վրա ավերիչ երկրաշարժ եղավ` 8,9 մագնիտուդ ուժգնությամբ, որը հզոր ցունամի առաջացրեց:

Ինչպես հաղորդում է “Ինտերֆաքսը”, Միագիի կամավորները աղետի զոհերի հիշատակին Խաղաղ օվակիանոսի ափին հուշարձան են կանգնեցրել, որը կառուցված է ահռելի ալիքներից տապալված ծառերից:

«Голос России»

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply