Նիդեռլանդները Քադաֆիի հաշիվներից 100 մլն եվրո են փոխանցել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 16, 2011 17:51

Նիդեռլանդների կառավարությունը որոշում է ընդունել լիբիական սառեցված հաշիվներից 100 մլն եվրո փոխանցել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Ուրի Ռոզենտալի խոսքով` այդ որոշումն ընդունվել է ի պատասխան Առողջապահության համաշխարհային կազմակերպության դիմումի, որով վերջինս խնդրել է ապասառեցնել միջոցները Լիբիայի բնակիչների համար բուժսարքավորումներ և դեղորայք գնելու նպատակով: “Լիբիայի վարչակարգի դեմ պետք է և կկիրառվեն պատժամիջոցներ, սակայն մարդիկ այդ հարցում մեղք չունեն: Ուստի Քադաֆիի հաշիվներից փողերը կտրամադրվեն Լիբիայի մարդկանց կյանքը փրկելու համար”,- հայտարարել է ԱԳՆ ղեկավարը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1970 բանաձևով Մուամմար Քադաֆիի, Լիբիայի կառավարության մի շարք ներկայացուցիչների և մի քանի խոշոր ֆինանսական հաստատությունների արտասահմանյան հաշիվների միջոցները սառեցվել են այն նպատակով, որ հետագայում դրանք վերադարձվեն ժողովրդին: Այս տարվա մարտին Նիդեռլանդների իշխանություններն արգելափակեցին լիբիական ակտիվները, որոնք ընդհանուր հաշվով 3 մլրդ եվրո են կազմում:

«YTPO.ru»

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply