Աղջիկը խեղդվել է` փրկելով խորթ մոր հարազատ երեխաներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 16, 2011 14:43

Աղջկա սիրտը չի դիմացել, պայթել է այն ժամանակ, երբ ափ էր հանում իր քրոջն ու եղբորը: Փաստորեն, սեփական կյանքի գնով նա փրկեց  2  քրոջն ու եղբորը: Երեխաներին անվտանգ տեղ հրելով, ուժահատ աղջիկը կորցրել է գիտակցությունը ու տեղնուտեղը մահացել սրտի նոպայից:

Այդ ճակատագրական օրը, Վիկա Կրուլիկը որոշել էր փոքր եղբորը ծննդյան օրվա կապակցությամբ նվեր անել. Աղջիկը  երեխաներին տարավ  Իրտիշ գետը` լողալու: Խորթ մայրը կասկած անգամ չուներ, որ հասուն ու պատասխանատու Վիկան կկարողանա անհանգիստ երեխաներին տիրություն անել: Ծառերի ստվերից 13-ամյա Սլավային ու 10-ամյա Կատյային հետևող Վիկան հանկարծ նկատել էր, որ եղբայրը ջրի տակն է անցել: Նա առանց երկմտելու իսկույն ջուրն էր մտել: Մինչ եղբորը փրկում էր, մեկ էլ նկատում է, որ հիմա էլ քույրն է խեղդվում: Խեղճ աղջիկը մի երեխայից մյուսին էր լող տալիս, փորձելով ջրի գերությունից ազատել իրեն հարազատ դարձած երեխաներին: Այս  իրարանցման ժամանակ ականատեսները, որ  ջրից դուրսէին  քաշել արդեն փրկված երեխաներին, և իսկույն չէին նկատե, որ Վիկան ջրից դուրս չի եկել: Իսկ երբ հիշեցին նրան, արդեն ուշ էր, նրա սիրտը ճաքել էր:

Վիկայի ու 16-ամյա եղբոը` Դենիսի հարազատ ծնողները մի քանի տարի առաջ էին մահացել: 36-ամյա համագյուղացի Ալբինան  որբերի համար դարձավ և մայր , և հայր: Կինն ինքն էլ 3 երեխա ուներ, սակայն որբերին իր թևի տակ առավ ու արդեն 6 տարի Վիկան ու եղբայրն Ալբինային մայրիկ  էին ասում: “Վիկան իմ օգնականն էր, օգնում էր թե տնային գործերում և թե երեխաների դաստիարակությանը”:Վիկան նոյեմբերին պետք է ամուսնանար, նշանածը նույնպես անմխիթար վիճակում է: Փրկված եղբայրը հիմա վերակենդանացման բաժանմունքում է. երեխայի ոտքերն են անզգայացել:

 

Դիտվել է 1386 անգամ:
Print Friendly

Leave a Reply