Սիրիական զորքերը պաշարել են Լաթաքիան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 16, 2011 14:02

Սիրիական զորքերը պաշարել են նավահանգստային Լաթաքիա քաղաքը:Զինվորները կրակ են բացում  այն  բնակիչների ուղղությամբ, որոնք փորձում են փախչել: Ավելի քան 3 , իսկ շաբաթ օրվանից` 30 մարդ է զոհվել: Հայտնում են նաև, որ ձերբակալվածներին տանում են մարզադաշտ, նրանցից խլում փաստաթղթերն ու բջջային հեռախոսները: Ձերբակալություններից խուսափելու համար, Լաթաքիայի բնակիչները  մի քաղաքից մյուսն են տեղափոխվում: Փողոցներում զրահամեքենաներով ու այլ ծանր տեխնիկայով  պարեկություն են  անում: Քաղաքը մասնակի հսկողության տակ է արդեն 3-րդ գիշերը: Լաթաքիայում է գտնվում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության ճամբարը` պաղեստինցիների համար: Տարբեր տվյալներով 5-15 հազար մարդ է լքել այդ ճամբարը սիրիական զինծառայողների հրաձգությունների պատճառով Կառավարությունից այդ տեղեկությունը չի հաստատվել: Սիրիայում անկարգությունները սկսվել են 2011-ի մայիսից:  Սկզբից ևեթ ժողովրդական ելույթները դաժանորեն ճնշվում են, քանի որ Բաշար Ասադի վարչակարգի նկատմամբ ակտիվ բողոքները սկսվել են Թունիսում ու Եգիպտոսում կատարված հեղափոխության ֆոնին: Բախումների հետևանքով, ոչ պաշտոնական տվյալների համաձայն,  արդեն ավելի քան 2000 մարդ է զոհվել:

 

 

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply