Չինական բանակը պաշարել է տիբեթյան վանքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 16, 2011 12:25
Չինական բանակը շրջապատել է Սիչուան գավառի վանքը` տիբեթյան վանականի ինքնաողջակիզման դեպքից հետո: Վանքում մոտավորապես 100 մարդ կա, որոնք զրկված են հոսանքից , ջրից ու սննդամթերքից: Տեղաբնակներն ասում են, որ օտարերկրացիներին արգելված է մոտենալ վանքին: Դեպի վանքը տանող ճանապարհները փակել են, իսկ կառավարական շենքը` շղթայված է: Վանքին մոտեցող տրանսպորտը ստուգվում է: Վանքը շրջապատված է 1000 զինվոր ու ոստիկանով: Դաոֆի իշխանությունները (վանքն այնտեղ է) հրաժարվում են որևիցե մեկնաբանություն անելուց: Օգոստոսի 15-ին վանքում ինքնասպան է եղել 29-ամյա մի վանական: Նա վառելանյութ ` լցրել վրան ու ինքնահրկիզվել` մի քանի լոզունգ գոչելով ի պաշտպանություն Դալայ-Լամայի: Սա արդեն երկրորդ նմանատիպ ինքնասպանությունն է , վերջին 5 ամսվա մեջ: Մարտին Դաոֆից 200 կմ հեռավորության վրա գտնվող վանքում նման դեպք էր կատարվել: Վանականի ինքնասպանությունը բողոքի ալիք էր բարձրացրել, ինչի պատճառով վանքը փակվել էր: Հայտնի է, որ ոստիկանության հետ բախումների ժամանակ երկու տիբեթցի է զոհվել:
Տիբեթյան բուդաների հոգևոր առաջնորդ Դալայ-Լամա XIV-ը արտաքսվել է 1959-ից: 2008-ին Պեկինմ ու կայանալիք Օլիմպիադայի նախօրեին տիբեթյան վանականները սկսեցին պահանջել առաջնորդի վերադարձն ու Տիբեթի բաժանումը Չինաստանից: Բախումների ժամանակ հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին:






Facebook
Tweet This
Email This Post
